-
13.07.2017|
23:37
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը տեղեկացրել է, որ խորհրդարանը նախագահի ընտրությունը կանցկացնի հուլիսի 19-ին, հատուկ նիստում:
-
13.07.2017|
02:45
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները և ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ հայտարարություն են տարածել:
-
13.07.2017|
02:42
Երեկ երեկոյան ժամը 18.00-ին լրացավ ԼՂՀ նախագահի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը։ Գործող նախագահ Բակո Սահակյանից բացի առաջադրվելու որոշում է կայացրել ԼՂ խորհրդարանի մեծությամբ չորրորդ ուժի՝ «Շարժում 88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը։
-
13.07.2017|
02:39
ՌԴ ԱԴԾ սահմանապահային ծառայության ստորաբաժանումները Հայաստանում և Հայաստանի ԱՎԾ սահմանապահ զորքերը մշակում էին սցենարներ՝ կասեցնելու սահմանախախտների մուտքը Իրանից ԼՂՀ (Արցախի Հանրապետություն): Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է. «Ըստ ծրագրի՝ հայ-իրանական պետական սահմանի երկու պայմանական սահմանախախտներ հաղթահարել են ազդանշանային համակարգի գծային հատվածը և անցել են Հայաստանի ու ԼՂՀ-ի վարչական սահմանը, ջանալով թաքնվել լեռնային տեղանքում: Որոնումների արդյունքում ուսումնական սահմանախախտներից մեկին սահմանապահները բռնեցին թաքնվելու փորձի պահին, իսկ երկրորդին գտան կվադրակոպտերի օգնությամբ, որի վրա տեսախցիկ կար»:
-
12.07.2017|
00:19
Հայկական պատվիրակությունը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ ուղևորվում է Բրյուսել, որտեղ մոտ մեկ ժամից կսկսվի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը:
-
11.07.2017|
10:29
Պաշտպանության բանակի մարտական բարդ առաջադրանքներ իրականացնող տասը զինծառայողներ պարգևատրվել են դյուրակիր համակարգիչներով։ Նախաձեռնությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամինն է։
-
11.07.2017|
00:46
Մեկ տարի անց ապրիլյան քառօրյան սկսել են պատերազմ չանվանել, գերադասում են այլ եզրեր, հիմնավորումը՝ չորս օրը պատերազմ չէ: Սխալ է, կարճատև են արդի պատերազմները: Իսրայելը արաբական աշխարհի հետ վեցօրյա պատերազմում ներկա պետությունը ստեղծեց: Ի՞նչ էր հուլիսի 4-ը:
-
10.07.2017|
22:14
Հուլիսի 10-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վազգեն Ժիրայրի Պողոսյանը:
-
10.07.2017|
09:16
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին այցելել է Մարտակերտի ու Շահումյանի շրջաններ և ծանոթացել Սոթք-Մարտակերտ մայրուղու շինարարության ընթացքին:
-
07.07.2017|
18:14
Այսօր առավոտվանից սկսած հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր. հաղորդում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։